Մայիսի 25

Անհատական պլան

  1. Անուն, Ազգանուն-Տիգրան Քոչունց
  2. Դպրոց, դասարան-Հյուսիսային դպրոց-պարտեզ, 5.3 դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն-Դիզայն, Մաթեմատիկա
  4. Երթուղուց օգտվու՞մ եք-ոչ
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)-երաժշտության
  7. Լողալ գիտե՞ք-այո
  8. Հեծանիվ վարու՞մ եք-այո
  9. Նախընտրելի ջոկատը-Դիզայներների ջոկատ
Մայիսի 22

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում Հայրենագիտություն

Հայրենագիտության դասերին ուսումնասիրել և սովորել ենք ազգային տոների մասին, Դիցաբանություն և առասպել, Արա գեղեցիկ և Շամիրամ վիպերգը, Արտաշես և Արտավազդ, Արտաշես և Սաթենիկ վիպերգը, Տիգրան և Աժդահակ, Փավստոս Բուզանդ « Արշակ և Շապուհ», Ոսկեդարի հայ պատմիչները, Հայկական մշակույթ, Հայ մշակույթի անցյալն և ներկան, Հայոց պետականության վերածնունդը

Մայիսի 20

Ամփոփիչ աշխատանք

Տարբերակ Ա

1․ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը.

  1. Ո՞ր շերտն է հանդիսանում Երկրի գազային պատյանը։
    ա) ջրոլորտ
    բ) մթնոլորտ
    գ) կենսոլորտ
    դ) քարոլորտ
  2. Ո՞ր շերտում են ապրում բոլոր կենդանի օրգանիզմները։
    ա) ջրոլորտ
    բ) մթնոլորտ
    գ) կենսոլորտ
    դ) քարոլորտ
  3. Ո՞ր բնական շրջապատն է բաղկացած է ժայռերից, քարերից ու հողից։
    ա) կենսոլորտ
    բ) մթնոլորտ
    գ) ջրոլորտ
    դ) քարոլորտ
  4. Ո՞րը մթնոլորտի հիմնական գազն է։
    ա) թթվածին
    բ) ածխաթթու գազ
    գ) ազոտ
    դ) ջրածին
  5. Ո՞րն է ջրոլորտի մաս։
    ա) հողը
    բ) մառախուղը
    գ) օվկիանոսը
    դ) օդը
Continue reading
Մայիսի 20

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

Continue reading
Մայիսի 19

Գործնական քերականություն

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։


Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Continue reading
Մայիսի 19

Բնագիտություն․ ամփոփիչ հաշվետվություն

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։
Բնագիտություն

2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Հետաքրքիր էին Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը,
Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր,
Մթնոլորտի կազմն և կառուցվածքը․․․․
Բոլոր ուսումնական նյութերի առաջագրանքներն կատարել եմ Բնագիտություն

3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները, աղբի վերամշակման մասին։

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
Մասնակցել եմ բելոր ֆլեշմոբերին։

6. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում։

7. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։

Մայիսի 18

Լեզվական կարողություններ և հմտություններ


1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Կպատմեն իմ սովորական չորեքշաբթի օրվա մասին։ Ես առավոտյան զարթնում եմ ժամը 8-ին, պատրաստվում ու գնում եմ դպրոց։ Դպրոցում սկզբից ընդհանուր պարապմունք ենք անում, որի ժամանակ երգում ու պարում ենք։ Հետո ըստ դասացուցակի դաս ենք անում, դասերն անցնում են հետաքրքիր։ Դասերի ավարտից հետո ես շտապում եմ երաժշտական դպրոց, որտեղ մասնակցում եմ դաշնամուրի պարապմունքի, հետո սոլֆեջոյի և վերջում երգչախմբի, պարապմուքներին մասնակցում եմ հաճույքով, ես ինքս եմ ընտրել հաճախել։ Երաժշտական դպրոցից հետո վերադառնում եմ տուն հանգստանում, հետո դասեր եմ անում, եթե ուշ չեմ ավարտում ընկերոջս հետ եմ խաղում, երբեմն ել մայրիկիս հետ ֆիլմ կամ մուլտֆիլմ ենք դիտում։ Որիշ օրերի հաճախում եմ լողի, ազատ ժամանակ կամ երբեմն որ ցանկանում եմ նկարում եմ։ Կցանկանաի որ օրը ավելի երկար լիներ։ Ես սիրւոմ եմ բակում խաղալ բայց շատ հաճախ չեմ հասցնում։

Continue reading
Մայիսի 16

Հայ մշակույթի անցյալն և ներկան

Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:

Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պա­պիկների ու տատիկների լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրա­վում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:

Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քան­դակ և այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքան­չյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրա­կանությունը: Դրանք ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակներում: Այդ բոլոր արժեք­ները ստեղծվել են, որպեսզի բանաստեղծության, երգի կամ քանդակի լեզվով իրենց ժամանակակիցներին հաղորդեն մտքեր, տեսակետներ, գաղափարներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաս­տեղծների տաղերը, որոնք պատմում են սիրո, հայրենիքի, ազ­նվության մասին, այսօր էլ թարմ են, հետաքրքիր։ Եվ դեռ երկար ժամանակ կպահպանվեն որպես այդպիսիք։ Իսկական մշակու­թային արժեքները երբեք չեն հնանում։

Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։

Այն ժողովրդի բանավոր ստեղ­ծագործությունն է, այսինքն՝ բա­նահյուսության հեղինակը ժողո­վուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տար­բեր իրադարձությունների’ ուրա­խության, վշտի, պայքարի, հաղ­թանակների ու պարտություն­ների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական բանահյուսության կարևոր տեսակ­ներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնա­վորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողո­վուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:

Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե երբ է ստեղծվել էպոսը: Այն հորինվել է շատ հին ժամանակներում և տարածվել ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր, պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած, բանահավաքները սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ:

«Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողո­վրդի բնավորության հիմնական գծերը: Առաջին հերթին դա հե­րոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամե­նատարբեր փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական արարքների:

Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են: Դավիթն իր ժողովրդի նման երախտագետ է, այսինքն երբեք չի մոռանում նրանց, ովքեր իրեն լավություն են արել:

Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, հասկանում ենք հայ ժողովուրդ, ճիշտ այնպես, ինչպես երբ ասում ենք Աքիլլես, հասկանում ենք հույն ժողովուրդ, երբ ասում ենք Իլյա Մուրոմեց, հասկանում ենք ռուս ժողովուրդ և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչո՞վ են մեզ հետաքրքրում անցյալի մաշակութային արժեքները։
2․ Ի՞նչն է, ձեր կարծիքով, մշակութային արժեքների մշտապես հետաքրքրական մնալու գաղտնիքը։
3․ Ի՞նչ է բանահյուսությունը։
4․ Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։
5․ Ի՞նչ կապ կա ժողովրդի և էպոսի միջև։
6․ Բնավորության ի՞նչ գծեր ունեն մեր էպոսի հերոսներ։

Մայիսի 15

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշի՛ր դպրոցը։
    Միացել եմ 5 տարեկանների խմբին 2021թվականի փետրվարին։
  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
    Հիշում եմ ընկեր Քրիստինեին նա շատ հոգատար էր։
  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ հետ դպրոցից տանում ես։
    Ծանոթացել և սովորել եմ շատ գրողների ստեղծագործություններ։
    Սովորել եմ խնամել բույսերը։
    Անմոռանալի ճամփորդություններ եմ ունեցել։
    Ընկերներ եմ ձեռք բերել։
    Հայկական մշակույթն եմ ավելին ճանաչել։
  • 3-րդ դասարանցիներին ներկայացրե՛ք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
    4-5-րդ դասարաններում անցնում ենք նոր առարկաներ օրինակ բնագիտություն և հայրենագիտություն, որոնք շատ հետաքրքիր են և ձեր համաև նոր բացահայտուներ կլինեն։
  • Հյուսիսային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարի՛ր, տեղադրի՛ր ու գրի՛ր՝ ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․
  • Պատրաստի՛ր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հյուսիսային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրի՛ր մի քանի նախադասությամբ խոսել քո ուսումնական գործունեության մասին Հյուսիսային դպրոցում, իսկ դու նկարի՛ր կամ ձայնագրի՛ր, հղումն էլ տեղադրի՛ր բլոգումդ:
Continue reading
Մայիսի 13

Հայ մշակույթի անցյալն և ներկան

Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:

Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պա­պիկների ու տատիկների լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրա­վում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:

Continue reading