Մարտի 19

Մասերի համեմատումը

Դասարանական առաջադրանքներ
1․ Համեմատի՛ր։

2․ Թվերը դասավորիր
աճման կարգով․

3․ 8400լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինի
մասը և երկրորդի մասը։ Ջրավազաններից որու՞մ ավելի շատ ջուր
կա։ Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը։
4․ Ջրավազանում կար 1250լ ջուր, որը կազմում է նրա տարողության
մասը։ Որքա՞ն է այդ ջրավազանի տարողությամբ։

Continue reading
Փետրվարի 21

Թեստ 6

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Continue reading
Փետրվարի 14

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Մաս 1

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Continue reading
Փետրվարի 8

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ․ Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Continue reading
Դեկտեմբերի 18

Ձյունե Թագուհին

Հանս Քրիստիան Անդերսեն

Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և
գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա
աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել
Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են
ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ,
մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է:
Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են
իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր և
երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած
Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու
փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի
կտոր և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ,
նա սկսում է կոպտել մեծերին:

Continue reading
Դեկտեմբերի 16

Անհատական պլան

  1. Անուն, Ազգանուն-Տիգրան Քոչունց
  2. Դպրոց, դասարան- Հյուսիսային 4.3
  3. Ընտրությամբ գործունեություն-Դիզայն, Կինո-ֆոտո
  4. Երթուղուց օգտվու՞մ եք-ոչ
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)-դաշնամուրի և անգլերենի պարապմունքների
  7. Լողալ գիտե՞ք-այո
  8. Հեծանիվ վարու՞մ եք-այո
Նոյեմբերի 18

Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Continue reading
Նոյեմբերի 1

Նուկիմ քաղաքի խելոքները: Ավ. Իսահակյան

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Continue reading
Հոկտեմբերի 12

Հայերենի բարբառներ

Ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։

— Հովհաննես Թումանյան

Բարբառը լեզվի ճյուղավորումներից է, որը բնորոշ է տվյալ երկրի լեզվի առանձնահատկություններին։ Լեզուների բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, և այդ պատճառով հաճախ բարբառը կոչում են տեղանքի անունով։

Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Օրինակ՝ իրար կողքի գտնվեղ գյուղերում շատ հնարավոր է, որ շատ տարբեր լինեն խոսվածքները և նույն առարկային մարդիկ տարբեր կերպ անվանեն։ օրինակ՝հայր-հեր-խեր, խաղող-հաղող-հավող, ձյուն-ձուն-ձին, քերականական տարբեր ձևերով՝ գնալու եմ- գնալ տեմ-քընալական եմ-տերթամ:

Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության և տեղահանման հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան:

Ստորև բերված են հայերեն բարբառներից մի քանի օրինակ. Հովհաննես Թումանյանի Գիքոր պատմվածքի սկիզբը ներկայացված է տարբեր բարբառներով, ըստ Հ. Ա. Հարությունյանի «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» գրքի։

Continue reading