Հոկտեմբերի 31

Մուկն ու ձուն


Ստեփան Զորյան


Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը
բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների
առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ,
նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի
բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,
ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն
գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Continue reading
Հոկտեմբերի 30

Հպարտ աքլորը

Աթաբեկ Խնկոյան

Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո հարձակվեց փոքրիկ շան վրա:

Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ-հպարտ կանչեց.

– Ծուղրուղո՛ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն-մենակ. բոլորիդ՝ հավիդ՝ բադիդ, աքլորիդ, ինչ ուզենամ, էն կանեմ, շանն էլ բակից կհանեմ:

Continue reading
Հոկտեմբերի 29

Աշունն իմ շուրջ

Աշունը տարվա եղանակներից ամենագունավորն է։ Աշնանը տերևները դեղին, նարնջագույն, կարմիր, ոսկոգոիյն գույներ են ստանում։ Ես սիրում եմ այգիներում ծառերից թափվախ տերևվերի վրայով քայլել, չորացած տերևները հավես խշխշում են։ Իսկ կենդանիներն ու թռչուններն աշնանն դառնում են ավելի փափուկ ու թմբլիկ։

Հոկտեմբերի 25

Մկների ժողովը


Աթաբեկ Խնկոյան


Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,

Continue reading
Հոկտեմբերի 11

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Continue reading
Հոկտեմբերի 10

« Եթե աշուն չլիներ»

Եթե աշունը չլիներ ամառվանից հետո գար միանգամից ձմեռն այդ ժամանակ թռչուններն չէին հասցնի չվել տաք երկրներ և կսառչեին։ Աշնանն հասնող մրգերն ու բանջարեղեններն չէին լինի։ Դեղին, կարմիր, նարնջագույն տերևներով ծառեր չեինք տեսնի ։ Աշնան մասին երգեր ու բանաստեղծություններ չէին գրվի։ Տխուր կլիներ առանց աշուն։