Հոկտեմբերի 11

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռած…

— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ըմբոստ — անհնազանդ

ատյան- դատարան

վեհափառ -փառահեղ

մուշտակ — մորթե վերարկու

շորվա — ապուր

զրպարտող- չարախոս

2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:

Աղվեսը շատ խորամանկ էր ու վրեժխնդիր։

3. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:

Գայլը չարախոս էր, անզգույշ ու անբախտ։

4. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:

միավանկ -գել, հինգ, վեց

երկվանկ-գազան, առյուծ ,արքա

5. Տրված բառերի հականիշները գրի՛ր.

Վախկոտ — խիղախ

Մեղավոր — անմեղ

Հիվանդ — առողջ

Ուժեղ – թույլ

Պառավ – երիտասրդ

6. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ –հիվանդանալ

Դող –դողալ

Նախաճաշ –նախաճաշել

Քրտինք –քրտնել

Հագուստ –հագնվել


Posted 11 Հոկտեմբերի, 2022 by tigranqochunts in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*