Մայիսի 25

Ճամփորդություն դեպի Անտառուտ

Համբարձման ծեսը մեր դասարացիների հետ և մեզ հետ էլ Անտառուտի դպրոցի 3-րդ դասարանի սովորողները նշեցինք Անտառուտում։ Անտառուտը գտնվում է Արագածոտնի մարզում։ Այնտեզ եղանք եկեղեցում, մոմ վառեցինք և երգեցինք։ Ճամփորդությունն անցավ ուրախ, բնության մեջ խազացինք։

Ապրիլի 20

Ճանապարհորդություն դեպի Բյուրական

Դասընկերներիս հետ գնացիք Բյուրական։ Ճանապարհին տեսա սարեր, ժայռեր մեծ քարեր։ Բյուրականում եղանակը արևոտ էր ու արդեն բնությունը կանաչ էր։ Էնտեղ այցելեցինք 7-րդ դարի խոնարված եկեղեցի։ Եկեղեցում երգեցինք ու աղոթեցինք։ Իսկ դրսում բնության մեջ նշեցինք Զատկածես ու տարբեր խաղեր խաղացինք։

Ապրիլի 13

Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր

Կարդալ իմանալը շատ կարևոր է։ Որպիսի ճանաչել աշխարհը, ծանոթանալ հին պատմություններին, կարդալ շատ հեղինակների ստեզծագործություններ, գիտելքներ ստանալ։

Ես դասընկերներիս հետ եղա Էդիտ պրինտ տպարանում և այնտեղ հետաքրքիր փաստեր իմացա գրքի ստեղծման մասին։ Օրինակ տեսա թե ինչպես են տպում գրքի թերթերը, կտրում և հավասարեցնում էջերը և ինչպես են կազմում գիրքը՝ կարելով և սոսինձով։ Գրատպարան ճամփորդությունից ես հասկացա որ գրքեր շատ կարևոր են պետք է շատ կարդալ։

Հունվարի 11

Բրեմենյան երաժիշտներ

Դասընկերներիս հետ գնացել էինք Պատանի հանդիսատեսի թատրոն և դիտեցինք «Բրեմենյան երաժիշտներ» ներկայացումը։ Շատ ուրախ ներկայացում էր։ Ներկայացման հերոսները երգում և պարում էին, պատմությունը նրա մասին էր թե Բրեմենյան երաժիշտները ինչպես ուրախացրեցին տխուր արքայադուստրին։

Նոյեմբերի 13

Պլանիտարիում

Մեր դասարանի երեխաների հետ գնացել էինք Պլանետարիում։ Պլանետարիումը գտնվում էր Անգլիական այգում և շենքը լուսնի տեսք ուներ։ Այնտեղ առաստաղին շրջանաձև մեծ էկրան կար և մենք տիեզերքի մասին տեսանյութ դիտեցինք ու տեղեկություններ ստացանք։ Իմացանք որ Երկիր մոլորակը պտտվում է Արևի շուրջ, իսկ Լուսինն պտտվում է մեր Երկրի շուրջ, Արևը մեզ ամենա մոտ աստղն է։ Շատ հետաքրքիր անցավ այնտեղ։

Նոյեմբերի 6

Բուսաբանական այգի

Մենք դասարանցիներով գնացել էինք Բուսաբանական այգի։ Այնտեղ մենք տեսանք երկու սկյուռիկների, նրանք արագ,  վազում էին։Այգում կար շատ կաղնիներ՝ ծառերին ու գետնին թափված։Այգում կար մեծ փոս, մենք ընկերներով փոսի վրա կառուցեցինք կամուրջ փայտերով ու քարերով։ Մենք     խաղում  էինք աշնայնաին գույնզգույն տերևներով։Շատ հետաքրքիր էր տեսնել տարբեր ծառատեսակներ։Մենք տերևներով տարբեր բաներ էինք պատրաստում, իսկ իմ ընկեր Դավիթը պատրաստեց շատ գեղեցիկ նավ տերևներից։ Աշունանը Բուսաբանական այգում շատ տպավորիչ է։