Մայիսի 25

Բնագիտական փորձ 3

Անհրաժեշտ նյութեր` փուչիկ, մոմ, ջուր և ափսե:

Ընթացքը`
Վերցնում ենք 2 փուչիկ, մեկի մեջ կես բաժակ ջուր ենք լցնում, փչում և կապում, մյուսն ուղղակի փչում ենք: Մոմը դնում ենք ափսեի մեջ ու վառում: Երկու փուչիկներն էլ հերթով պահում ենք կրակի վրա: Թե ինչ է լինում՝ կտեսնեք…

Մայիսի 25

Բնագիտական փորձ 2

Անհրաժեշտ նյութեր` 25-30 սմ երկարության կոճի թել, սառույցի խորանարդ, բաժակով ջուր, մի պտղունց աղ:

Ընթացքը՝

Սառույցի կտորը գցիր բաժակի մեջ։ Քո ձեռքի տակ ունեցած պարագաներով փորձիր սառույցի կտորը հանել բաժակից առանց սառույցին դիպչելու։

Մայիսի 25

Բնագիտական փորձ 1

Անհրաժեշտ նյութեր` պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։

Ընթացքը`
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով, ինչից հետո ծակում ենք տոպրակը մատիտներով հենց այն մասից, որտեղ ջուր կա։ Մատիտները թողնում ենք անցքերի մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։