Մարտի 16

Ձնծաղիկ

Սառը ձյունի սառը գրկում

Մի ծաղիկ է ծլում, ծաղկում՝

Թևերը՝ նուրբ ու սպիտակ,

Աչիկները՝ բաց կապուտակ:

Ձյուն ու ծաղի՞կ…

Ա՜յ քեզ զարմանք,

Ձյուն ու ծաղիկ

Ունեն մի կյանք:

Դա ձմեռվա

Նուրբ ծաղիկն է,

Ձյունից ծնված

Ձնծաղիկն է:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ըստ բանաստեղծության՝ ձնծաղիկը որտե՞ղ է ծլում, ծաղկում: Նշի՛ր այդ տողերը:

Սառը ձյունի սառը գրկում

Մի ծաղիկ է ծլում, ծաղկում՝

2. Ըստ բանաստեղծության՝ ինչպիսի՞ն են ձնծաղիկի թևերը:

Թևերը՝ նուրբ ու սպիտակ,

Նշի՛ր այդ տողերը:

3. Ինչի՞ համար են ծաղիկները:

Ծաղիկները գեղեցկության համար են։

4. Ի՞նչ ծաղիկներ գիտես, թվարկի՛ր:

Միավանկ բառեր վարդ

Երկվանկ բառեր կակաչ

Եռավանկ բառեր մանուշակ

Քառավանկ թրաշուշան


Posted 16 Մարտի, 2023 by tigranqochunts in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*