Ապրիլի 13

Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր

Կարդալ իմանալը շատ կարևոր է։ Որպիսի ճանաչել աշխարհը, ծանոթանալ հին պատմություններին, կարդալ շատ հեղինակների ստեզծագործություններ, գիտելքներ ստանալ։

Ես դասընկերներիս հետ եղա Էդիտ պրինտ տպարանում և այնտեղ հետաքրքիր փաստեր իմացա գրքի ստեղծման մասին։ Օրինակ տեսա թե ինչպես են տպում գրքի թերթերը, կտրում և հավասարեցնում էջերը և ինչպես են կազմում գիրքը՝ կարելով և սոսինձով։ Գրատպարան ճամփորդությունից ես հասկացա որ գրքեր շատ կարևոր են պետք է շատ կարդալ։

Ապրիլի 13

Գրադարանում (մաս առաջին)

Վիլյամ Սարոյան

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

Continue reading