Հոկտեմբերի 12

«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները: քամի-զեփյուռ, բոց- կրակ, ոսկեզօծ-ոսկեպատ
  2. Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները: մեծահարուստ-աղքատ, տեր-ծառա, ծով-ցամաք
  3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա: Օրինակ՝ ոսկեզ․ծ— ոսկեզօծ— 7 տառ, 8 հնչյուն (վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ) 

Ոսկեզ.ծվել, տեր.,  .սկի, ծ.վ,  բ.ց

ոսկեզօծվել-10տ․ 11հ (վ,օ,ս,կ,ե,զ,օ,ծ,վ,ե,լ)

տերև- 4տ․ 6հ (տ,ե,ր,յ,ե,վ)

ոսկի- 4տ․ 5հ (վ,օ,ս,կ,ի)

ծով- 3տ․ 3հ (ծ,օ,վ)

բոց- 3տ․ 3հ․ (բ,օ,ց)


Posted 12 Հոկտեմբերի, 2023 by tigranqochunts in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*