Մայիսի 2

Փոխեցին գլուխները

Ջաննի Ռոդարիի

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։

Ուսուցիչ քերականը շատ խիստ է ու հումորներ չի սիրում։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

մլավում է, ոռնում է, հաչում են, գրում է, բառաչում է։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։ Այծերը հաչում են։ — Շփոթված այծերը սարում կամաց հաչում են։ Մուկը մլավում է։ — Հնարամիտ մուկը փրկվելու համար սկսեց մլավել

Կատուն ոռնում է։ — Ուժեղ կատուն տանիքում վստահ ոռնում է։

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:

Անսպասելի էր, սկսեցի պատկերացնել իրականում ու զվարճալի եղավ։

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր գնալ ջեմի հետ այգում զբոսնելու։ Բայց ջեմը արդեն պանիրի հետ էր գնացել։ Երբ կարագը իմացավ ջղայնությունից հալչեց։
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում կենդանիները ուրբաթ-համերգ կանեին։

Եթե մուկը մլավեր, փիղը հաչալով կվազեր իր ետևից։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, խիստ վիճելիս կհամբուրեին։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը, արևը կտեսներ աստղերին։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում է

Ոչխարը- բառաչում է

Խոզը- խռխռում է

Հավը-կչկչում է

Այծը-մկկում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

հոգնած շերեփ

հումորով հեռախոս

գունավոր  զանգ
փնթի պղպեղ

պարող արջ

թիթիզ նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Պարող Արջը ապրում էր հազարերորդ երկրում։ Այնտեղ նրա ընկերներն էին երաժիշտ նապաստակը և շինարար ճանճը։ Ճանճը խոստացել էր արջի համար բեմ սարքի, իսկ նապաստակը երաժշտություն էր խոստացել հորինի, որ արջը իր համերգին պարի։ Արջը ոգևորված դեռ սպասում է։

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Առաջադրանքները՝ Արմինե Աբրահամյանի


Posted 2 Մայիսի, 2024 by tigranqochunts in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*